Կապվեք մեզ հետ 043 033 033,043 330 330(09:00-18:00)

ԹՈՓ համարների վաճառք

Օգտագործման պայմաններ

Գեղեցիկ  համարների ձեռքբերման պայմանները

  1. Մասնակիցը կարող է ձեռք բերել վաճառքի հանված կոնկրետ հեռախոսահամար, որը ցուցադրված է bid.beeline.am էլեկտրոնային հասցեով:
  2. Մասնակցից պահանջվում է անցնել Երաշխիքային վճարի (ԵՎ) ռեզերվացման կարգը, bid.beeline.am էլեկտրոնային հասցեով գրանցվելուց և բանկային քարտը (կարելի է օգտագործել միայն հայկական բանկերի կողմից թողարկված և ARCA վճարային համակարգի կողմից սպասարկվող քարտեր) կցելուց հետո:
  3. Երաշխիքային վճարը (տվյալ համարի գնի 1%-ը) արգելափակվում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ինտերնետային գործարքի միջոցով` մինչև պայմանագրի կնքումը:
  4. Հեռախոսահամարը կարելի է ռեզերվացնել նաև զանգելով 043 033 033, 043 330 330 համարներին (09:00 - 18:00), տրամադրելով ԱԱՀ, հեռախոսահամար և անձնագրի համար/ՀՎՀՀ:
  5. Հեռախոսահամարը հնարավոր է ռեզերվացնել 2 օրով, որից հետո ռեզերվացումն կհանվի։
  6. Նույն համարի ռեզերվացումը նույն անձի անունով հնարավոր չէ 2 անգամից ավել։
  7. Հեռախոսահամարը պատվիրելուց հետո, Մասնակիցը պարտավորվում  է հեռախոսահամարը պատվիրելու պահից 2 աշխատանքային օրերի ընթացքում, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել ընտրված հեռախոսահամարի օգտագործմամբ կապի ծառայությունների  մատուցման պայմանագիր՝ մոտենալով Beeline վաճառքի իրեն հարմար գրասենյակ/կամ հեռախոսահամարի առաքման միջոցով (կանխիկ վճարման դեպքում առաքումը հնարավոր է այն դեպքում, եթե համարի արժեքը չի գերազանցում 3 000 000 դրամ, ներառյալ ԱԱՀ)։ Եթե գումարը կազմում է 3 000 000 դրամից ավել, մասնակիցը պետք է դիմի գրասենյակ և ձևակերպի գնումը:
  8. Մասնակցի կողմից սույն պայմանների 7-րդ կետում սահմանված պահանջները չպահպանելը համարվում է ընտրված հեռախոսահամարի օգտագործմամբ կապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հրաժարում: 
    Ընտրված համարի օգտագործմամբ կապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում տվյալ  Մասնակիցը պարտավորվում է ամբողջությամբ վճարել Երաշխիքային վճարը Կազմակերպչի կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում:
  9. Մասնակիցների կողմից խարդախություն հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչն իրավունք է վերապահում այդ մասնակիցների նկատմամբ կիրառել խիստ միջոցներ՝ ընդհուպ մինչև վերջիններիս հեռախոսահամարի ամրագրման իրավունքից զրկելը: