18 տարին լրացած, ֆիզիկական անձիք, որոնք ունեն բանկային քարտ (կարելի է կցել միայն հայկական բանկերի կողմից թողարկված և ARCA համակարգի կողմից սպասարկվող բանկային քարտեր): Համարի գնմանը կարող են մասնակցել նաև իրավաբանական անձիք:
Դուք կարող եք պատվիրել դրանք կայքից։ Հեռախոսահամար պատվիրելիս՝ Ձեր հաշվեհամարին կսառեցվի տվյալ հեռախոսահամարի համար նշված գնի 1%-ի չափով գումար: Հեռախոսահամարը պատվիրելուց հետո, 2 աշխատանքային օրերի ընթացքում, Ձեզ անհրաժեշտ է մոտենալ Beeline-ի ցանկացած գրասենյակ և պայմանագիր կնքել «Տելեկոմ Արմենիա» ընկերության հետ` հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Դուք կարող եք նաև պայմանագիրը կնքել հեռահար տարբերակով՝ հեռախոսահամարի առաքման միջոցով: Սակայն հեռահար ձևակերպման դեպքում հեռախոսահամարի արժեքը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը ֆիզիկական անձանց համար։ Եթե գումարը կազմում է 3,000,000 դրամից ավել, Դուք պետք է դիմեք գրասենյակ և ձևակերպեք գնումը:
Գնումից հետո Երաշխիքային վճարը կվերադարձվի Ձեր հաշվին:
Եթե հեռախոսահամարը պատվիրելուց հետո, Դուք որոշեք չգնել այն, ապա հաշվեհամարից կգանձվի երաշխիքային վճարը՝ գնի 1%-ի չափով, Կազմակերպչի կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում։
- Սեղմե՛ք կայքի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցվել» կոճակը,
- «Հեռախոսի համար» դաշտում մուտքագրե՛ք Ձեր հեռախոսահամարը 8-նիշ ֆորմատով: Օրինակ՝ 91 123456,
- «Անուն Ազգանուն» դաշտում լրացրե՛ք Ձեր անունն ու ազգանունը,
- «Գաղտնաբառ» դաշտում նշե՛ք Ձեր գաղտնաբառը, ներքևի տողում կրկնե՛ք այն,
- Հաջողությամբ գրանցվելու դեմքում Դուք կստանաք SMS հաղորդակցություն:
Ուշադրություն. Գրանցման համար մուտքագրված անձնական տվյալները պետք է համապատասխանեն իրական տվյալներին:
Ոչ: Ցավոք Դուք չեք կարող օգտագործել կուտակված բոնուսային միավորները և օգտվել VIP/Gold քարտի առավելություններից:
Անվտանգությունը երաշխավորված է PCI DSS միջազգային սերտիֆիկատով՝ ArCa պրոցեսսինգային կենտրոնացված համակարգի կողմից: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի պահպանում Ձեր բանկային քարտի մասին տեղեկատվությունը: Տվյալները կոդավորված են և պաշտպանված ուղիների միջոցով անմիջապես փոխանցվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին: Բանկն ապահովում է մեր օգտատերերի տվյալների անվտանգության բարձր մակարդակը: Բոլոր տվյալները պահպանվում են կենտրոնացված պրոցեսինգային կենտրոնում, իսկ դրանց անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և Verified by Visa (VbV) տեխնոլոգիաների միջոցով: