Ծրագրի մասին
Ընտրե՛ք յուրահատուկ, պրեմիում և հիշվող համար, որը հարմար է հե՛նց Ձեզ:
«ՊՐԵՄԻՈՒՄ» ՀԱՄԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Կայքը պարունակում է միայն պրեմիում դասի համարներ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել գրասենյակներում։
- Հատուկ համարները հեշտ է հիշել։
- Պրեմիում համարները ընդգծում են Ձեր դիրքը։
ԳՆԵԼ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐ ՄԻՆՉ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԸ
- Աճուրդից առաջ՝ 30 օրվա ընթացքում կարելի է ձեռք բերել հեռախոսահամար՝ ֆիքսված գնով:
- Համարը պատվիրելիս անհրաժեշտ է մուտքագրել Ձեր վճարային քարտի տվյալները․ համարի արժեքի 1% -ը կսառեցվի Ձեր բանկային քարտի հաշվին*:
- Համարը պատվիրելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հարկավոր է կնքել պայմանագիր՝ այցելելով ցանկացած Beeline գրասենյակ կամ առաքման միջոցով*: Հակառակ դեպքում՝ սառեցված գումարը կգանձվի Ձեր հաշվից:
- Դուք կարող եք սպասել աճուրդի մեկնարկին: Աճուրդի սկզբում բոլոր համարները ներկայացված կլինեն իջեցված գներով, սակայն վերջնական գինը ձեւավորվելու է աճուրդի մասնակիցների կողմից:
ԻՆՉՊԵՍ Է ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԱՃՈՒՐԴԸ
- Խնդրում ենք գրանցվել կայքում, դա չի խլի ավելի քան 3 րոպե:
- Արե՛ք գնային առաջարկ այն համարի համար, որը Ձեզ դուր է գալիս:
- Մուտքագրեք Ձեր վճարային քարտի տվյալները: Բանկային քարտին կսառեցվի տվյալ համարի նախնական արժեքի 10% -ը:
- Այլ մասնակիցները մինչեւ աճուրդի ավարտը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գնային հայտերը:
- Մեկ այլ մասնակցի կողմից Ձեր նախընտրած համարի ձեռքբերման համար գնային հայտի ներկայացման դեպքում, Դուք կստանաք այդ մասին հայտնող SMS ծանուցում:
- Եթե Դուք չկատարեք պատասխան գնային առաջարկ, ապա համարը կփոխանցվի մեկ այլ մասնակցի, իսկ սառեցված գումարը կվերադարձվի Ձեր բանկային հաշվին 6 օրվա ընթացքում:
- Եթե Ձեր գնային հայտը ճանաչվի հաղթող, ապա 3 աշխատանքային օրվա ընթացքում Դուք պետք է այցելեք ցանկացած Beeline գրասենյակ կամ հրավիրեք առաքիչին, պայմանագիրը կնքելու համար:
*Ձեր բանկային քարտի հաշվին գումարի սառեցումը կատարվում է բացառապես որպես համարի ձեռք բերման մտադրության երաշխիք: Բանկային քարտով բոլոր գործողությունները լիովին պաշտպանված են միջազգային վճարային համակարգի անվտանգության չափանիշներով:
*Առաքման միջոցով համարի գրանցումը կատարվում է միայն այն դեպքում, երբ տվյալ համարի գինը չի գերազանցում 3,000,000 դրամը: