Կապվեք մեզ հետ 043 033 033(09:00-18:00)

Գեղեցիկ համարների վաճառք

Ծրագրի մասին

Ընտրե՛ք հատուկ հիշվող համար, որը համապատասխանում է հե՛նց Ձեզ: 

 

ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԱՐԻ ԳՆՈՒՄ

  • Հուլիսի 1-ից կարելի է ձեռք բերել հեռախոսահամար՝ ֆիքսված գնով:
  • Հեռախոսահամարը պատվիրելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում, մուտքագրել Ձեր բանկային քարտի տվյալները․ հեռախոսահամարի արժեքի 1%-ի չափով գումարը (այսուհետ՝ Երաշխիքային վճար) կսառեցվի Ձեր բանկային քարտի հաշվին*: Հեռախոսահամարը կամրագրվի Ձեր անունով:
  • Հեռախոսահամարի պատվիրելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, Ձեզ անհրաժեշտ կլինի կնքել պայմանագիր՝ այցելելով ցանկացած Beeline գրասենյակ կամ առաքման միջոցով**: Հակառակ դեպքում՝ Երաշխիքային գումարը կգանձվի Ձեր հաշվից, Կազմակերպչի կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում:

 

ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԱՐԻ ԳՆՈՒՄ ՍՄԱՐԹ ՓԱԹԵՓԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Գեղեցիկ համարը կարող եք ձեռք բերել հետվճարային փաթեթի հետ միասին՝ 24 ամիսների ընթացքում տարաժամկետ վճարման պայմանով:

Սակագնային փաթեթի ընտրությունը կախված է Գեղեցիկ համարի արժեքից։

 

 

*Ձեր բանկային քարտի հաշվին գումարի սառեցումը կատարվում է բացառապես որպես համարի ձեռք բերման մտադրության երաշխիք: Բանկային քարտով բոլոր գործողությունները լիովին պաշտպանված են միջազգային վճարային համակարգի անվտանգության չափանիշներով: Կազմակերպիչն որևէ պատասխանատվություն չի կրում վճարման համակարգի օգտագործմամբ Երաշխիքային վճարման հետ կապված գործարքների համար:
**Առաքման միջոցով համարի գրանցումը կատարվում է միայն այն դեպքում, երբ տվյալ համարի գինը չի գերազանցում 3,000,000 դրամը: Եթե գումարը գերազանցում է 3,000,000 դրամը, ապա մասնակիցը պետք է դիմի Beeline գրասենյակ և ձևակերպի գնումը: