Contact us 043 033 033(09:00-18:00)

Premium Numbers sale

Terms and Conditions

Պրեմիում համարների ձեռքբերման պայմանները

  1. 2019թ. մայիսի 24-ից (14:00:00) մինչև մայիսի 31-ը (12:00:00) ներառյալ, Մասնակիցը կարող է ձեռք բերել վաճառքի հանված կոնկրետ հեռախոսահամար, որը ցուցադրված է bid.beeline.am էլեկտրոնային հասցեով:
  2. Մասնակցից պահանջվում է անցնել Երաշխիքային վճարի (ԵՎ) ռեզերվացման կարգը, bid.beeline.am էլեկտրոնային հասցեով գրանցվելուց և բանկային քարտը (կարելի է օգտագործել միայն հայկական բանկերի կողմից թողարկված և ARCA վճարային համակարգի կողմից սպասարկվող քարտեր) կցելուց հետո:
  3. Երաշխիքային վճարը (տվյալ համարի գնի 1%-ը) արգելափակվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից ինտերնետային գործարքի միջոցով` մինչև պայմանագրի կնքումը:
  4. Հեռախոսահամարը պատվիրելուց հետո, Մասնակիցը պարտավորվում  է հեռախոսահամարը պատվիրելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում, «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել ընտրված հեռախոսահամարի օգտագործմամբ կապի ծառայությունների մատուցման պայմանագիր՝ մոտենալով Beeline վաճառքի իրեն հարմար գրասենյակ/կամ հեռախոսահամարի առաքման միջոցով (կանխիկ վճարման դեպքում առաքումը հնարավոր է այն դեպքում, եթե համարի արժեքը չի գերազանցում 3 000 000 դրամ, ներառյալ ԱԱՀ)։ Եթե գումարը կազմում է 3 000 000 դրամից ավել, մասնակիցը պետք է դիմի գրասենյակ և ձևակերպի գնումը:
  5. Մասնակցի կողմից սույն պայմանների 4-րդ կետում սահմանված պահանջները չպահպանելը համարվում է ընտրված հեռախոսահամարի օգտագործմամբ կապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հրաժարում:
    Ընտրված համարի օգտագործմամբ կապի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում տվյալ Մասնակիցը պարտավորվում է ամբողջությամբ վճարել Երաշխիքային վճարը Կազմակերպչի կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում: